«Պորտու»-ի կիսապաշտպան Լուչո Գոնսալեսն ուրախ էր, որ իր թիմին հաջողվել է հաղթանակ տանել Զագրեբի «Դինամո»-ի նկատմամբ:
Երջանկության հետ մեկտեղ` ֆուտբոլիստը նաև հուզված էր, քանի որ խաղից առաջ տեղեկացել էր հոր մահվան մասին: Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս եկել, խփել իր թիմի առաջին գոլը և նպաստել 2:0 հաշվով հաղթանակին:
«Խաղից առաջ հայրիկիս ասացի, որ գոլ եմ խփելու: Շնորհակալ եմ մարզչական կազմին ինձ աջակցելու համար»,- հայտարարել է Գոնսալեսը:








































