Ֆրանսիական Сharlie Hebdo շաբաթաթերթի՝ չորեքշաբթի օրը լույս տեսած համարը, ուր տպագրված են Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, մի ակնթարթում վաճառվել է,- գրում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով ֆրանսիական Le Figaro-ին:
Թերթերի կրպակների վաճառողների վկայությամբ՝ համարը սպառվել է անասելի արագությամբ, ընդ որում՝ համարը գնել են մարդիկ, ովքեր սովորաբար չեն կարդում այդ շաբաթաթերթը:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Сharlie Hebdo շաբաթաթերթը չորեքշաբթի օրվա իր համարում տպագրել էր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները: Համարի շապիկին հաշմանդամի սայլակին նստած մուսուլման է, որին ուղեկցում է ուղղափառ հուդայականը:







































