Լեգենդար արտասահմանյան կատարող Խուլիո Իգլեսիասը մնացել է առանց տան և շան: Իսպանական Մարբելում բռնկված հրդեհները զրկել են երգչին տնից և սիրելի կենդանուց:
Այս դեպքը տեղի է ունեցել օգոստոսին, սակայն Խուլիոն միայն հիմա է որոշել կիսվել այս ամենի մասին:
Օգոստոսյան հրդեհների ժամանակ երգիչը գտնվել է Դոմինիկյան հանրապետությունում, սակայն հեռուստատեսությունից իմանալով հրդեհի մասին լուրը Իգլեսիասը զանգահարել է տնտեսուհուն, որն էլ նրան ահավոր լուրն է հայտնել: Ինչպես հետո պարզ դարձավ` նրա աշխատողները ուշադրություն չեն դարձրել քամու ուղղությանը, իսկ հետո արդեն ուշ է եղել:
Դրանից բացի՝ սարսափելի հրդեհի ժամանակ սատկել է Իգլեսիասի տնային կենդանին` Չապլին անվամբ շունը:
Սակայն երգիչը որոշել է չհուսահատվել, հաղորդվում է, որ նա որոշել է նույն տեղում ավելի շքեղ առանձնատուն կառուցել:










































