Ինչպես գրում է «Ֆիգարո» թերթը` ակցիայի մասնակիցները հատուկ կանաչ ապարանջաններ են կրել: Դրանց վրա գրված է եղել «Հավատալ»:
Այսպիսով՝ աշխատողներն իրենց ղեկավարությանը հիշեցնում են պայմանների բարելավման խոստումը: Մարդիկ, մասնավորապես դժգոհ են աշխտավարձի չափից, աշխատանքի անհարմար գրաֆիկից և ընկերությունում կարիերայի աճի հեռանկարի բացակայությունից:
Բողոքի ակցիան տեղի է ունեցել Applе-ի նոր արտադրանքի` iPhone 5-ի թողարկման նախօրեին, որը Ֆրանսիայում կհայտնվի ուրբաթ օրը:










































