Սեպտեմբերի 18-ին, ժամը 22.33-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել՝ նետվելով շենքի տանիքից ցած:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Փրկարարների ուժերով կասեցվել է Արտաշատի թիվ 105 շենքի 20-րդ բնակարանի բնակչուհի՝ 1929 թ. ծնված Վերգուշ Ասատրյանի ինքնասպանության փորձը:









































