Պաղեստինյան ղեկավարությունը մտածում է Օսլոյի համաձայնագրից հրաժարվելու մասին, որը ստորագրվել է Իսրայելում 1993թ-ին Իսրայելի և Պաղեստինի ազգային կառավարության կողմից: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը` նման հայտարարություն է կատարել պաղեստինյան գլխավոր բանակցող Սաիբ Էրեքաթը:
Ըստ պաղեստինյան բանակցային խմբի ղեկավարի խոսքերի` Իսրայելն ամեն հնարավորն արել է, որպեսզի խանգարի արաբա-իսրայելական խաղաղ կարգավորման գործընթացին: Նա նաև հավելել է, որ համաձայնագրից միակողմանի դուրս գալու վերաբերյալ որոշումը հեշտ չէ:
Օսլոյի համաձայնագիրը ստորագրվել է Իսրայելի և Պաղեստնի միջև հակամարտությունը կարգավորելու նպատակով:
Պաղեստինյան առաջնորդները նշում են, որ Օսլոյի համաձայնագրի հետաձգումը կդառնա նոր քաղաքականության սկիզբ, ինչպես նաև կբերի պաղեստինյան կառավարության և պետական ինստիտուտների ինքնավարության:
Իսրայելը սկսել է պաստրաստվել համաձայնագրի հնարավոր հետաձգմանը դեռևս 2011թ-ից:







































