Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել են Լուվրի նոր սրահների բացման արարողությանը, որոնք նվիրված են իսլամական արվեստին:
Իր ելույթում Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետություններին, որոնք աջակցել են Լուվրում իսլամական արվեստի բաժնի ստեղծման նախագծի իրականացմանը:
«Այդ մարդիկ Ֆրանսիայի բարեկամներն են: Նրանք մեծ օգնություն են ցուցաբերել այդ նախագծին: Հուսով եմ, որ այս բարեգործությունը կշարունակվի նաև ապագայում»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:









































