Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ինժեներները տեսագրել են էլեկտրոնների գրգռումը, որը տեղի է ունենում տոպոլոգիական մեկուսիչների մակերևույթին: Աշխատանքը հրապարակված է Physical Review Letters ամսագրում, դրա կարճ բովանդակությունը հնարավոր է ընթերցել համալսարանի կայքում:
Էլեկտրոնների ֆենոմոնի տեսագրումը, որը տևում է 5 պիկովայրկյանից (10-12 վայրկյան) ոչ ավելի, հաջողվել է հատուկ տեսակի սպեկտրոսկոպի միջոցով: Լույսի առաջին նետումից որոշ ժամանակ անց երկրորդն է արվել: Վերլուծելով արտացոլված լույսի սպեկտորը` գիտնականները երկրորդ իմպուլսի ժամանակ էլեկտրոնների վիճակի մասին տեղեկություն են ստացել: Առաջին և երկրորդ լուսարձակումների միջև դադարն աստիճանաբար մեծացվել է, ինչը հնարավորություն է տվել ատանալու գրգռման դինամիկ պատկերը:
Արդյունքում հեղինակներին հաջողվել է ցույց տալ, թե ինչպես են մակերեսային էլեկտրոնները բիսմուտի սելենիդայում ներթափանցում նյութի մեջ, և թե ինչպես է այդ գոծընթացը կախված ջերմաստիճանից:
Տոպոլոգիական մեկուսիչներ են կոչվում վերջերս հայտնաբերված նյութերը, որոնցում կտրուկ տարբերվում են էլեկտրոնների հատկությունները նյութերի մակերևույթին և ներսում:









































