Saturday, 27 06 2026
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Հոգևորականները հավատո՞ւմ են Աստծուն…. Facebook

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է.

Ինչպես միշտ կիրակնօրյա պատարագի էի, ինչպես միշտ մի հարց էր մեխվել ուղեղիս մեջ ու դուրս չէր գալիս: Այս անգամ ավելի համառ, ավելի առարկայական ու պատասխան պահանջող: Ես միշտ ինչ-որ անվստահություն եմ տածել հոգևորականների հանդեպ, վստահ լինելով իհարկե, որ շատ-շատ են նաև իրական, Աստծուն նվիրված, իսկական քրիստոնեական ուսմունքին նվիրյալ եկեղեցականները:

Ես միշտ անթաքույց ատելությամբ եմ վերաբերվել իրար ձեռքից ծնունդ, կնունք, հարսանիք, մատաղի օրհնանք խլխլող հոգևորականներին: Հոգևորականնե՞ր, այո՞: Մատաղի խաշլամա ուտող, վավաշոտ, իրենց առօրյա կյանքում քրիստոնեական արժեքները չպահպանող, հոգևորականի առաքելությունը պաշտոնական պարտականության վերածող, ցավոք հոգևորից, ազնվությունից հեռու և հոգևորականնե՞ր, այո՞: Ես ինձ բռնեցրի այն մտքի վրա, որ ակամա զուգահեռներ եմ անցկացնում նրանց և նախկին՝ խորհրդային տարիների կուսշրջկոմների ֆունկցիոներների միջև:

Կոմկուսի անդամներ, կուսշրջկոմի աշխատողներ, քարտուղարներ, որոնք իրենք չէին հավատում կոմունիզմին, կոմկուսին և կոմունիստական գաղափարախոսությանը: Նրանք ներկայանում էին որպես օրինապաշտներ և բարեպաշտներ, սակայն իրականում խրված, թաղված, թաթախված էին կոռուպցիայի, հովանավորչության և կաշառակերության մեջ, ապրում էին երկակի ստանդարտներով, երկակի արժեքներով…

Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, թե ինձ թույլ եմ տալիս միակ անաչառ մարդու դիրքերից խոսել: Իհարկե, մեզնից ոչ մեկը չպետք է հավակնի ստանձնել միակ անաչառ մարդու դերը: Քավ լիցի, ուղղակի պարզապես տպավորությունս այն է, որ մենք բոլորս հեռու ենք մարդ լինելուց, նույնիսկ նրանք, որոնք կոչված են կերտելու այդ մարդկանց, զբաղվել նրանց հոգևոր դաստիարակությամբ:

Դե իհարկե դժվար է, շատ դժվար է լավ մարդ լինելը, ավելի հեշտ է սպանել, գողանալ, գռփել, զրպարտել, վարկաբեկել, ջարդել, փշրել, տրորելով անցնել, հասնել նպատակին… Չէ, լիարժեք մարդ լինելը շատ դժվար է, շատ բարդ, դրա համար այդպիսիք չկան, կամ շատ քիչ են, ցավոք շատ քիչ… Քիչ են, որովհետև լիարժեք մարդը պետք է վեր կանգնի ինքն իրենից, շրջապատից, մաքուր ու ազնիվ ընթանա դեպի բարձունք, առաքինի ու անտրտունջ դիմադրի չարին, օգնի ցավի դժբախտության, նեղության, անօգնական վիճակում գտնվողներին…Ավաղ, այդ ամենը ցավոք, կրկին ու կրկին մնացել ու մնում է փորձ, ձգտում, երազանք…

Մինչդեռ ամեն ինչ այնքա՜ն պարզ է ու այնքա՜ն հրաշալի, այնպես իմաստավորված, որ պետք է յուրաքանչյուրն ուշի ուշով իր ներսը նայի, ոչ՝ զննի, զննի անաչառ, ամեն մանրուք և միշտ հիշի Ատծուն ու գոնե ձգտի ապրել նրա պատգամներով… Գոնե ձգտի, փորձի… Իսկ եկեղեցին ցավոք, միայն կողքից դիտողի դերում է, ավելի պասիվ քան աղանդները…Ավելի պնդեմ, չեզոք քան աղանդները… Մինչդեռ ժամանակն է գործի անցնի, այլապես ուշ կլինի, կմնա առանց հոտի…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում