Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս զբոսաշրջիկ Լյուդմիլա Սկրիպչենկոն մահացել է Թուրքիայում հանգստանալու ժամանակ: Մոտ ժամանակներս նրա դիակը կուղարկվի Ռուսաստան: Ներկայումս ճշգրտվում են զբոսաշրջիկի մահվան պատճառները: Այս մասին հայտարարել է Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոն:
Նախնական տվյալներով՝ Լյուդմիլան սայթաքել է և գլխով ուժգին դիպել գետնին, ապա ստացած արյան զեղումից մահացել: Վերջին անգամ Թուրքիայում ռուսաստանցի զբոսաշրջիկ էր մահացել այս տարվա հուլիսի 4-ին:








































