Tuesday, 23 06 2026
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան

ԿԳՆ-ում քննարկվել է նախադպրոցական համակարգում ներառական կրթության կազմակերպման հնարավորությունները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսին:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցեղ երեխաների կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրներ: Ողջունելով հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենին՝ նախարարն ընդգծել է, որ հատուկ և ներառական կրթությունը ոլորտի գերակա խնդիրներից է: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախադպրոցական համակարգում ներառական կրթության կազմակերպման հնարավորությունները:

Նախարարը տեղեկացրել է, որ այժմ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որում անդրադարձ կա տվյալ հարցերին: «Ինչպես օրենքի լրամշակման, այնպես էլ հետագայում օրենքի կիրակման հետ կապված մենք կարևորում ենք միջազգային առաջավոր փորձը»,- նշել է նախարարը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսին պատրաստակամություն է հայտնել այս ոլորտում շարունակել համագործակցությունը: Մասնավորապես, առաջարկ է եղել Երևանի մի քանի նախակրթարաններում ներառական կրթության փորձնական ծրագրեր իրականացնել:

ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ հատուկ դպրոցներում գործում է հասարակական վերահսկողության խումբ, որը նպատակ ունի պետական վերահսկողությանը զուգահեռ անկախ հասարակական մոնիթորինգի և վերահսկողության միջոցով բարձրացնել հատուկ կրթության արդյունավետությունը:

Անդրադառնալով կրթական համակարգից դուրս մնացած երեխաների խնդրին՝ կողմերը նշել են երեխաների հաշվառման համակարգի բարելավման մասին, մասնավորոպես, մատնանշվել է տեղեկատվության համաձայնեցումն ու փոխանակումը երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շահագրգիռ կառույցների միջև: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հետ կապված հարցերին:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է տրամադրել տարածք և թույլտվություն՝ Հայաստանում սիրիական ծրագրերով կրթություն կազմակերպելու համար, սակայն կան որոշ դժվարություններ՝ կապված անհրաժեշտ կրթական ծրագրերի և մասնագետների բացակայության հետ: Արձագանքելով նախարարի առաջարկին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը նշել է, որ պատրաստակամ է աջակցել սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործընթացին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում