«Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմի ռեժիսոր Ռուպերտ Ուայաթը կորցրել է հետաքրքրությունը ֆիլմի շարունակության հանդեպ: Այս մասին հաղորդում է Deadline.com-ը:
Ամենայն հավանականությամբ, ռեժիսորին չի գոհացրել ֆիլմի թողարկման ժամկետը, որը նշանակել է 20th Century Fox20th Century Fox-ը: Ստուդիան որոշելէ ֆիլմն էկրան բարձրացնել 2014-ի մայիսի 23-ին: Ֆիլմի շարունակության վրա աշխատելուց Ուայաթի հրաժարվելու առնչությամբ ստուդիայից մեկնաբանություններ չեն ստացվել:
Հիշեցնենք, որ «Կապիկների մոլորակի ապստամբությունը» ֆիլմում գլխավոր դերերով հանդես են եկել Ջեյմս Ֆրանկոն և Ֆրիդա Պինտոն: Եվս մեկ հիմնական կերպարի՝ Կեսար անունը կրող շիմպանզեին «մարմնավորել» է Էնդի Սերկիսը:
Ֆիլմը վարձույթ է դուրս եկել 2011-ի օգոստոսին: BoxOfficeMojo կայքի փոխանցմամբ՝ 93 մլն դոլար բյուջե ունեցող ֆիլմը աշխարհում հավաքել է ավելի քան 481 մլն դոլար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էնդի Սերկիսը մտադիր է ֆիլմի շարունակությունում վերադառնալ Կեսարի դերին: Ֆիլմի երկրորդ մասի սցենարն արդեն պատրաստ է. այն կկոչվի «Կապիկների մոլորակի արևածագը»:









































