Չինաստանի Ֆուչժոու քաղաքում կայացել է պատմության մեջ առաջին գեղեցկության մրցույթը, որի մասնակիցները եղել են ոսկե ձկնիկները: Այս մասին գրում է Metro-ն: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 3000 ձկներ՝ 14 երկրներից:
Ձկները «պայքարել» են «ամենաերկար ձկնիկը», «ամենածանր ձկնիկը» և եվս 10 այլ անվանակարգերի մրցանակների համար: Ժյուրին գնահատել է ոչ միայն ձկների քաշն ու երկարությունը, այլև գուներանգը, իրանի ձևը, լողալու ձևը և այլն:
Մրցույթի կազմակերպիչների խոսքով՝ Չինաստանի համար ոսկե ձկների բուծումը շատ տարածված և շահութաբեր բիզնես է: Ամեն տարի Չինաստանն արտահանում է ընդհանուր՝ 30 մլն դոլար արժողոթյամբ ոսկե ձուկ:
Ոսկե ձկնիկները քաղցրահամ ջրերի կարասների ընտանիքի ձկների ենթատեսակ են: Դրանք առավելապես ակվարիումային կենդանիներ են:











































