Եգիպտոսի նոր կառավարությունը, որտեղ ամենաբարձր պաշտոնները զբաղեցնում են երկրի նախկին նախագահ հոսնի Մուբարաքի կողմից նշանակված պաշտոնայները, որոշում է կայացրել «հանձնել» ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ալ-Ադլիին: Այս մասին հաղորդում է Al-Misr Al-Youm կայքը:
Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ մարտի 5-ին կսկսվի հաբիբի դատը: Նրան մեղադրում են գումարների լվացման և խոշոր դրամաշորթումներ իրականացնելու մեջ: Ալ-Ադլիի դատելու պահանջը հիմնականներից էր ցուցարարների կողմից առաջ քաշածներից, սակայն այդ ցուցակում դեռ կան մարդիկ, որոնք գտնվում են ամենաբարձր պաշտոնների:








































