Միացյալ Նահանգներում մահացել է առաջին աշխարհամարտի վերջին ողջ մնացած մասնակիցը: Ֆրենք Բաքլսն իր 110-ամյակը նշել է այս տարվա փետրվարի 1-ին: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Այն, որ վետերանի առողջական վիճակը վատթարացել է, հայտնի էր դեռ այս տարվա աշնանից, ինչի մասին ասում էին նրա մերձավորները: Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա պատահաբար հայտնվել էր Ֆիլիպիններում, որը գրավվել էր ճապոնացիների կողմից, իսկ Բաքլսը պատանդ էր ընկել և երեք տարի մնացել ճապոնացիների ձեռքում:
Վերջին շրջանում Բաքլսը հայտնվել էր ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ հայտնի լուսանկարիչ Դևիդ Դեյոնգը նկարահանել էր վետերանին Առաջին աշխարհամարտի վերաբերյալ իր նախագծում:









































