Wednesday, 24 06 2026
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով

Սերժ Սարգսյանի PR-ն էֆեկտը չի ունենա, եթե դրանից հետո չլինեն նախարարների գործողություններ. քաղաքագետ (տեսանյութ)

Նախագահի PR-ն իր ազդեցությունը չի ունենա, եթե դրա արդյունքում չտեսնենք դրանից ազդված նախարարների համապատասխան գործողություններ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության քաղաքական ենթատեքստին:

Նա նկատեց` պարտադիր չէ, որ քաղաքական գործիչները անպայման ունենան PR, առավելապես նման ակցիաներ և ելույթներ պետք է իրականացնեն երկրի ղեկավարները: Ըստ Ա. Սեդրակյանի՝ այլ հարց է, որ գոյություն ունի արևմտյան PR, երբ քաղաքական գործիչների խոստումները անպայման կատարվում են և համապատասխանում PR ակցիային: Կան նաև PR-ի արևելյան, ռուսական, հայկական տարբերակներ, և այս դեպքերում դրանք արվում են առանց հետագա բարեփոխումների հեռանկարի:

«ՀՀ նախագահի PR-ն իր էֆեկտը չի ունենա, եթե դրանից հետո մենք չունենանք գոնե այդ նկատողություններից ազդված նախարարների գործողություններ: Ինչ վերաբերում է PR-ի ֆորմալ մասին, ապա պետք էր գոնե PR-ի ոգին պահել, որովհետև ֆորմալ առումով դա այնքան էլ հաջողված չէր: Իհարկե, այն, որ նախագահը նկատողություն է անում կառավարությանը, շատ հաջողակ PR է, բայց ոչ այդ դրսևորման մեջ»,- մեկնաբանեց Անուշ Սեդրակյանը:

Վերջինս հակված է մտածելու, որ Հայաստանում պետք է փոփոխություններ կատարվեն, ինչն արդեն անխուսափելի գործընթաց է: Ուստի Անուշ Սեդրակյանը ցանկություն հայտնեց, որ այդ փոփոխություններն իրականացվեն առանց ավելորդ աղմուկների և ավելի արդյունավետ:

Անդրադառնալով շրջանառվող այն տեսակետներին, թե նախագահի հրավիրած խորհրդակցության նպատակը կառավարության հետագա փոփոխությունն է, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահն ասաց` այդ դեպքում նման աղմկահարույց ելույթ չէր լինի: Ըստ նրա՝ սովոր ենք, որ Հայաստանում կադրային փոփոխությունները լինեն պատահական, միանգամից և անհասկանալի:

«Հրապարակային ելույթը կառավարությունը պահելու միտում ունի, ցույց տալու, որ կառավարությունը բացարձակապես վերահսկելի է»,- նկատեց Անուշ Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խստորեն քննադատեց ՀՀ կառավարության և խորհրդակցությանը ներկա մի շարք նախարարությունների ղեկավարների աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում