Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ վրաց-ադրբեջանական սահմանին ընկած Կարմիր կամուրջը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով ճանաչվել է որպես ազգային նշանակության հուշարձան: Այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ նախագահ Սաակաշվիլին այդ հարցում առաջնորդվել է «Վրաստանի մշակութային ժառանգության» մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետով, որով Կարմիր կամուրջն ընդգրկվել է ազգային նշանակություն ունեցող հուշարձանների կատեգորիայում: Սաակաշվիլիի ստորագրած հրամանն արդեն իսկ մտել է ուժի մեջ:
Նշվում է, որ կամուրջը կառուցվել է 17-րդ դարում Խրամ գետի վրա՝ Թբիլիսիի ու Գյանջայի միջև: Կամուրջը Կարմիր է անվանվել աղյուսի կարմիր գույնի պատճառով: Իր գոյության ընթացքում Կարմիր կամուրջը մի քանի անգամ վերանորոգվել է:











































