Տղամարդիկ, որոնց ծնողներն ամուսնալուծվել են, զգալիորեն ավելի հաճախ են կաթվածի ենթարկվում, քան առողջ ընտանիքների տղամարդիկ: Այս մասին հայտնում են Տորոնտոյի համալսարանի գիտնականները: Վիճակագրության համաձայն՝ հասուն տղամարդկանց մոտ կաթվածի հավանականությունը 3 անգամ մեծանում է, եթե նրանց ընտանիքը կազմալուծվում է այն ժամանակ, երբ նրանց 18 տարին դեռ չի լրացել: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը:
Ի դեպ, կանանց մոտ կաթվածների ցուցանիշը եղել է միևնույն մակարդակին: Նշվում է, որ ամուսնալուծված ընտանիքների տղամարդկանց շարքում կաթվածի բարձր ռիսկի պատճառը սոցիալ-տնտեսական կարգավիճակը կամ ոչ առողջ ապրելակերպը չէ:
Նույնիսկ երբ ծխելու, ալկոհոլի օգտագործման , տարիքի, էթնիկ պատկանելության և ցածր եկամուտների գործոնը բացառվել է, բարձր ռիսկը, միևնույն է, պահպանվել է: Գիտնականները չեն կարողացել ասել, թե ինչու են հենց այդ խմբի տղամարդիկ ամենից շատ տուժում:
Հավանաբար, ազդում են նաև սթրեսի կորտիզոլ հորմոնը և օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական փոփոխությունները:











































