Որպես պատգամավորի թեկնածու թիվ 35 ընտրատարածքում իր թեկնածությունը հնարավոր է առաջադրի նաև Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածու Սպարտակ Պետրոսյանը: Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է ինքը` Սպարտակ Պետրոսյանը:
«Չեմ բացառում, որ կառաջադրեմ իմ թեկնածությունը, այս պահին կան հարցեր, որոնք վերլուծման և քննարկման կարիք ունեն, համապատասխան որոշում կընդունեմ ավելի ուշ»,- նշել է Սպարտակ Պետրոսյանը: Գյումրիում շրջանառվող տեղեկությունները, թե Սպարտակ Պետրոսյանը որոշել է վերադառնալ Միացյալ Նահանգներ և այնտեղ զբաղվել գործարարությամբ, իրականությանը չեն համապատասխանում, նշել է Սպարտակ Պետրոսյանը: «Այդ լուրերը սխալ են: Ես մի շարք ծրագրեր եմ մշակել, որոնք կյանքի կոչելու համար պետք է որ մնամ Գյումրիում»:
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրված անկուսակցական Սպարտակ Պետրոսյանը ստացել էր ամենաքիչ ձայները: Նրա օգտին քվեարկել էր 2130 ընտրող:









































