Saturday, 13 06 2026
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները

Որդուս և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Տիգրան Փոստանջյանին

«Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբեութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա…»: Տիգրանս, այս խոսքերը տատիս` Հայկուհու աղոթքից են, որը նա առ Աստված երդվում էր Աղոթագրքից, որը մեր տանն է, ինձ հետ` որպես թուրքաց բարբարոսությունով գերված մեր պապենական հայրենիք Հին Արաբկիրի մասին հիշողություններս կենդանացնող սուրբ մասունք: Տղաս, իմ հայրական տատ Հայկուհին բարեպաշտ էր, իսկական հայուհի, ում մասին 1915թ. ցեղասպանությունից հետո Հին Արաբկիր վերադարձածների երեխաներից 70-ին ուսումնառելու գործը նախաձեռնած Վարդեր Եկավյանը իր հուշերում գրեց` «Ազգանվեր տիկին Հայկուհի»: Սակայն տատս նաև անվախ ու մարտնչող հայրենասեր էր. 1895թ. սուլթանհամիդյան ջարդերի հեղեղը երբ հասավ Արաբկիր, թուրք խուժանը շրջապատեց նաև քաղաքի ամենաքաջ երիտասարդի տունը, ու այդ մասին է ասում ականատեսը. «Սակայն այդ անօրէնները կանգիտանային, որ Սեդիկի քով, անոր կողքին կանգնած էր իր պաշտպան հրեշտակը, իր կինը` Հայկուհին, հայ կնոջ խիզախ, անձնուէր տիպարներէն մէկը»: Հենց նա է անվրեպ կրակում պաշարողների վրա` հնարավորություն տալով ամուսնուն բացել տան ներքին դուռը, որից հետո այր ու կին հրազենի կրակոցներով ճեղքում են ջարդարարների շղթան ու փրկվում…

Որդիս, իմ Ղազար քեռին եղել է խիստ ուսումնասեր, լավ ձայն է ունեցել և երգել է Արաբկիրի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում, աչքի է ընկել իր բարեպաշտությամբ: Սակայն հայ ազգի գլխին թուրքերի բերած պատուհասը Ղազարին էլ է դարձնում հայրենիքի քաջ զինվոր, վրիժառու: Նա լավ զինվում է և ընկերների հետ սկսում վրեժ լուծել` դառնալով թուրքերի ահուսարսափը: Շուտով հայտնի է դառնում, որ նա է սպանել քաղաքի ոստիկանապետին ու մի բարձր պաշտոնյայի, և դրանից հետո սարսափած թուրքերն ամեն տեղ դարան ու շուրջկալ են լարում: Նա զոհվում է Դերսիմի լեռներում` որոգայթում պահ մտած թուրքերի կրակոցներից: Արաբկիրցիների շատ սիրելի Ղազարը շիրիմ չի ունենում, սակայն նրա եղբայր և իմ քեռի Սարգիսը, Նոր Զեյթունի շիրմատանը տապանաքար գցելով մոր աճյունի վրա, փորագրում է նաև Ղազարի անունը…

Այդպես է` հերոսների ու հայրենասերների հիշատակը երբեք չի կորչում, գործերը` չեն մոռացվում: Ու ամեն անգամ, զավակս, երբ հիշում եմ մեր ընտանիքների, հատկապես` Հայկուհի տատիս ու Ղազար քեռուս մասին, միշտ համոզվում եմ, որ հավատն է նրանց ուժ տվել` կռվելու թշնամու դեմ, պաշտպանելու սեփական անձն ու արժանապատվությունը: Այդպիսին են, որդիս, Արաբկիրցի Փոստանջյանների բարեպաշտ, հայրենասեր ու մարտնչող նախնիները, մեր գեները, որոնք առավել բյուրեղացած, ըմբոստացած ու հայրենապաշտության վերածված խտացվել են իմ դուստր և քո քույր Զարուհու սրտում և հոգում: Իսկ սատանան (հրաժարիմք ի սատանայէ…) ի վերջո վտանգ զգաց, տղաս, և իր սպասավորների միջոցով քեզ գերելով` փորձում է սուտ հավատի բերել քրոջդ, ում անունը քիչ թե շատ ազնիվ մարդ հարգանքով է տալիս, ով իր ընկերների ու համախոհների, իր կուսակցության, իր հարգելի առաջնորդի հետ ձգտում են ազատագրել սրբազան հայրենիքն ու լեռը, Արցախ երկիրը դարձնել միջազգային, Հայաստան աշխարհն ազատել սատանայի չարեն, ու բերել ազատ, ճշմարիտ հավատի:

Տղաս, չկորցնես հավատդ ու կամքդ, նույնը պատգամել եմ քրոջդ, և իմ հայրական օրհնանքը ձեր ճշմարիտ մարտնչումին: Ստով ու կեղծիքով քո առաջ կանգնեցրած ձողերը ժամանակավոր են, ու ամուր չեն հոր խոսքից, որդու սիրուց, ճշմարտությունից: Ու դու անբիծ ես, և հանցատեղը քոնը չէ – ուրիշներինն է, որոնք չեն խուսափելու ժողովրդի աստվածային արդարադատությունից…

Մայրդ ու ես լավ ենք, որդիս, հույսով ու հավատով, որ շուտով քո հայրական օջախում կփարվենք Փոստանջյանների շառավիղին` շիտակ ու չարի փորձությունը հաղթահարած:

Տիգրան և Զարուհի Փոստանջյանների հայր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի
Համազասպ Փոստանջյան
28.02.11թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում