Thursday, 02 07 2026
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը

Տարածաշրջանի լարված ռազմաքաղաքական մթնոլորտը հնարավոր է լիցքաթափել զորավարժությունների միջոցով. Վ. Տեր-Մաթևոսյան

Կոնֆլիկտային գոտիներում անցկացվող յուրաքանչյուր զորավարժություն հասկանալի պատճառներով տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս։

Անկախ հնչող գնահատականներից՝ Արմավիրում մեկնարկված ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը լավագույն վկայությունն է այն հանգամանքի, որ ՀՀ-ն հետևողական է ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակում այս օրերին իրականացվող զորավարժություններին:

Վահրամ Տեր-Մաթևոսյանը նկատեց, որ վերջին շաբաթների ընթացքում տարածաշրջանում ռազմաքաղաքական մթնոլորտը բավական լարված է, ուստի նախապես ծրագրված զորավարժությունները կարող են լիցքաթափել ստեղծված լարվածությունը։

Նա նաև հիշեցրեց ՀՀ ներդրած ջանքերը 2009թ.-ին ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերի ստեղծման գործում: «Լիիրավ կարող ենք պնդել, որ ՀԱՊԿ-ի կառույցում այս միավորումը հավակնում է դառնալ ամենակազմակերպվածներից մեկը, որը լուրջ ազդակ կհանդիսանա տարածաշրջանում արկածախնդրություն փնտրողների համար։

Հայաստանը` որպես ՀԱՊԿ անդամ, ձգտում է առավելագույնի հասցնել իր անվտանգության երաշխիքները, անում է հնարավորը՝ ակնկալելով, որ տարածաշրջանում անվտանգության խաթարման դեպքում գործընկերները լիարժեքորեն կկատարեն դաշնակցային պարտավորությունները»,- մեկնաբանեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը՝ ընդգծելով, որ զորավարժությունների անցկացումը միտված է նաև զորավարժություններ անցկացնող ուժերի միջև փոխգործակցության մեխանիզմների հղկմանը, օպերատիվ-տակտիկական պլանների փորձարկմանը և այլն։

Անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է, որ զորավարժություններն անդրադառնան վրաց-հայկական հարաբերությունների վրա, Վահրամ Տեր-Մաթևոսյանն ասաց, որ զորավարժությունները ուղղակիորեն չեն անդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա: Ըստ նրա՝ սա առաջին առիթը չէ, երբ երկրները ի ցույց են դրել իրենց ռազմաքաղաքական կողմնորոշումները։

«Իհարկե, վրացի մեր գործընկերները կարող են տարաբնույթ մեկնաբանություններ անել, սակայն նրանք էլ քաջ գիտակցում են, որ անվտանգության ապահովումը ցանկացած ինքնիշխան երկրի համար գերակա ու անքննելի պետական շահ է, ուստի անվտանգության ռազմավարության իրականացման հարցում ՀՀ-ն շարժվում է` հաշվի առնելով բացառապես իր և ԼՂՀ շահերը»,- իր խոսքը եզրափակեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի հարավային ռազմական շրջանում մեկնարկում են «Կովկաս-2012» ռազմավարական-մարտավարաջոկատային զորավարժությունները: Զորավարժություններին կմասնակցեն 8 հազար մարդ, 200 ռազմական մեքենա, 100 թնդանոթ և 10 ռազմանավ ու արագանավ:

Բացի ՌԴ-ի զինված ուժերից` զորավարժություններին կմասնակցեն Դաշնային պաշտպանության օպերատիվ խմբերը, ՆԳՆ-ն, ԱԻՆ-ը և Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայության խմբերը:

Սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ մեկնարկեցին նաև «Փոխգործակցություն 2012» զորավարժությունները ՀՀ-ում: Զորավարժություններին մասնակցում են 2000 զինվորական` ՀԱՊԿ անդամ երկրներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում