Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի բնակիչները երկուշաբթի բողոքի ակցիայի են դուրս եկել այդ երկրում ԱՄՆ դեսպանատան առջև՝ դժգոհելով «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ցուցադրության դեմ,- գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով «Ասոշիեյթեդ Պրես»-ին:
Գործակալության տվյալներով, անկարգությունների ժամանակ նվազագույնը մեկ մարդ տուժել է: Նա ոստիկան է և գլխի վնասվածք է ստացել:
Հավաքված ավելի քան հազար ցուցարարները ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ քարեր և դյուրավառ հեղուկով շշեր են նետել: Անկարգություններ են տեղի ունեցել նաև Ինդոնեզիայի մյուս քաղաքներում:
Այդ երկրի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոն ուրբաթ օրը քննադատության էր արժանացրել ֆիլմը և արաբական երկրներում դրան հետևած անկարգությունները:









































