«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ Հայաստանի օլիգարխներին շուտով կփոխարինեն «հարվարդյան տղաները»: Նա հիշատակեց հետխորհրդային տարածքի համար մշակված տրանֆորմացիաների գործընթացը, որի համաձայն՝ հայկական օլիգարխիան ենթակա է ոչնչացման: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Մանուչարյանն ասաց, որ «հարվարդյան տղաները» ավելի քաղաքակիրթ են և Արևմուտքից եկած կաղապարներով են առաջնորդվում:
«Հիմա գալիս են դրանք՝ ֆինանսաբանկային համակարգով վերահսկելու մեր ամբողջ տարածքը: Իսկ փոխարենն այդ օլիգարխները, որոնք շաքարավազը թանկ ծախելով՝ մտնում են մեր գրպանները, վերանալու են: Արդեն մեր գրպանները կմտնեն բանկերը, իսկ դա ավելի կիրթ թալանի ձև է` մենք չենք զգա»,- ասաց Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը «հարվարդյան տղաների» փիլիսոփայության մեջ է տեղավորվում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































