ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ սեպտեմբերի 17-ին, ժամը 14.44-ին «ՍՊԱԾ» պատասխանատու հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.06-ին Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 30 կմ դեպի արևմուտք տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ:
ՈՒժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:









































