Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում կատարվել են փոփոխություններ:
Սեպտեմբերի 18-ից սկսած Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների ժամը 17:00-ին նշանակված բոլոր հանդիպումները կմեկնարկեն ժամը 16:00-ին:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:








































