Friday, 07 06 2024
-
10:49
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից

Ռուսաստանի օդադեսանտային զորքերի հրամանատարը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարի թեկնածու

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի ղեկավարի պաշտոնում կառաջարկվի Ռուսաստանի օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անատոլի Շամանովի և մի քանի այլ բարձրաստիճան հրամանատարների թեկնածությունը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր շտաբի բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը հայտնել էր, որ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարությունը կարող է փոխվել մինչև տարեվերջ, մասնավորապես՝ կբարձրանա միացյալ շտաբի ղեկավարի պաշտոնի կարգավիճակը, որի համաձայն՝ այդ պաշտոնում մշտական հիմունքներով կնշանակվեն բարձրագույն հրամանատարության սպաներ՝ գլխավոր շտաբի պետի տեղակալների մակարդակով:

Այս պահին ՀԱՊԿ միացյալ շտաբի հրամանատարությունը միավորված է. ՀԱՊԿ համատեղ անվտանգության խորհրդի որոշմամբ՝ այդ պաշտոնում միջնստաշրջանային ժամանակահատվածում նշանակվում է կազմակերպության անդամ երկրներից մեկի գլխավոր շտաբի պետը:

«Մենք դեռ մի քանի ազգանուններ ունենք, դրանք համաձայնեցվել են, և այժմ դեռ կհամաձայնեցվեն, կարող եմ միայն ասել, որ այդ պաշտոնում թեկնածուներից մեկը գեներալ-գնդապետ Շամանովն է»,- ասել է Բորդյուժան: Ընդ որում, առայժմ հայտնի չէ՝ կմնա՞ Շամանովը օդադեսանտային զորքերի հրամանտարի պաշտոնում, եթե առաջադրվի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի պաշտոնում:

Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ն առաջարկում է կառույցի ղեկավար նշանակել մշտական հիմունքով: «Իմ տարբերակն այսպիսին է. միացյալ շտաբի ղեկավարը կլինի մշտական հիմունքով, մենք կառաջարկենք այս գաղափարը հաստատման համար, սակայն վերջնական որոշումն, այնուամենայնիվ, կմնա նախագահներին»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքերով՝ շտաբի նոր ղեկավարի նշանակումը և միացյալ շտաբի աշխատանքների ձևաչափի փոփոխությունը կքննարկվի 2012 թ. դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք կազմակերպության նիստում: Այժմ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Ղազախստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Սական Ժասուզակովը:

ՀԱՊԿ միացյալ շտաբը կազմակերպության մշտական գործող մարմին է, որը պատասխանատու է ՀԱՊԿ ռազմական բաղադրիչների հարցերով առաջարկների նախապատրաստման և որոշումների իրականացման համար:

ՀԱՊԿ-ը հիմնվել է Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին ԱՊՀ անդամ երկրների կողմից: ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում