Երկարատև դադարից հետո Բանգկոկում այսօր տեղի կունենա Թաիլանդից ԱՄՆ Վիկտոր Բուտի արտահանձնման օրինականության հաստատման գործով Քրեական դատարանի հերթական նիստը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Բուտի նոր թաիլանդցի փաստաբան Մոնտրի Չայկումանը պնդում է, որ էքստրադիցիան իրականացվել է անօրինական: Վիկտոր Բուտի նախկին պաշտպան Լակ Նիտիվատ Վիչանը մահացել է այս տարվա հունվարին: Նա 2008-ին Թաիլանդում Բուտի ձերբակալման պահից իրականացնում էր վերջինիս պաշտպանությունը:
2011-ին նա հասել է գործի վերանայման մեկնարկին: Վիչանը 2011-ի օգոստոսի 10-ին դիմել է Բանգկոգի արդարադատությանը` վերանայելու 2010-ի նոյեմբերին Բուտին ԱՄՆ-ին արտահանձնելու օրինականությունը: Նրա կարծիքով` ոչ մի օրենսդրական բազա էքստրադիացիայի համար չի եղել, հետևաբար` էքստադրցիան իրականացվել է ապօրինի:
Հիշեցնենք, որ Բուտը Բանգկոկում ձերբակալվել է 2008 թ, մարտին ԱՄՆ-ի պահանջով: Բուտին մեղավոր են ճանաչել Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերին զենքի ապօրինի վաճառքի մեջ: Այդ խմբավորումն ԱՄՆ-ն համարում է ահաբեկչական: 25 տարվա ազատազրկման դատապարտված Բուտն իր մեղքը չի ընդունում:











































