Հրեական ծագմամբ ռուս բանաստեղծ Իլյա Ռեզնիկին առաջիկայում սպասվում է սրտի ծանր վիրահատություն:
Չորս օր առաջ սրտի ծանր նոպայով նա հիվանդանոց է տեղափոխվել ռուսական առաջին հեռուստաալիքի «Թող խոսեն» հաղոդաշարի հերթական թողարկումից հետո:
Չնայած հաղորդավար Անդրեյ Մալախովը փորձում էր պահպանել չեզոքությունը, սակայն հաղորդումը վերածվեց 74-ամյա բանաստեղծի «հարապարակային ծեծի», առանց որի ստեղծագործության հնարավոր չէ պատկերացնել խորհրդային և ռուսական էստրադան: Նրա ստեղծագործությունները հնչել են Էդիտա Պիեխայի, Ալլա Պուգաչովայի, Սոֆյա Ռոտարուի, Թամարա Գվարցիտելիի, Լայմա Վայկուլեի և այլ բազմաթիվ հայտնիների կատարմամբ:
Այս անգամ տարեց բանաստեղծին ծափահարությունների ուղեկցությամբ երգչուհի Լյուբով Ուսպենսկայան և բանաստեղծի նախկին կինը`Մունիրա Արգումբաևան, մեղադրեցին ագահության, նենգության և անպարկեշտ լինելու համար: Ռեզնիկի փաստաբան Սերգեյ Ժորինը թոք-շոուի ընթացքում համոզիչ ելույթ չունեցավ, համոզիչ չէր նաև «հանրային պաշտպանի» դերում հանդես եկող ոմն Նիսսենի խոսքը, որը Չիկագոյից էր, և նրա խոսքը լսարանում ծիծաղ էր առաջացնում:








































