Այսօր քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցել առևտրականների հերթական բողոքի ակցիան, որին մասնակցել են նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները:
Վերջիններս հաղորդել են, որ ոստիկանները ամենասկզբից խիստ ագրեսիվ պահվածք են դրսևորել, իսկ սպաներից մեկը հրահանգել է՝ «մաքրել այս լրբերին», որից հետո ոստիկանները, հրելով և ֆիզիկական ուժ գործադրելով, ցուցարարներին մղել են դեպի հակառակ մայթը` այգու մոտ:
Այդ ընթացքում գետնին է հայտնվել անգամ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, իսկ մի կին ոտքի լուրջ վնասվածք է ստացել, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց` պարզելու՝ արդյոք կոտրվածք ունի:
Ներկայումս ցուցարարների մեծ բազմություն է գտնվում քաղաքապետարանի դիմաց:









































