Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի օդանավակայանի ավիադիսպետչերները գործադուլ են հայտարարել: Այն կապված է աշխատավարձի չափի հետ, հաղորդում է Голос России-ն:
«Նրանք բողոքում են վաստակած գումարի և տեխնիկական հարցերի դեմ»,- հայտարարել է օդանավակայանի տնօրեն Միլադ Մատուկը: Նրա խոսքով` Տրիպոլիի գործադուլը բացասաբար է ազդել արևելյան Բենգազի օդանավակայանի թռիչքների վրա, որը կառավարվում է մայրաքաղաքային դիսպետչերական կետից:
Գործադուլի պատճառով թռիչքները հետաձգվել են:









































