Քաբուլի համալսարանի հարյուրավոր ուսանողներ կիրակի առավոտյան սկսել են բողոքի ակցիա սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ` արգելափակելով ուսումնական հաստատության մուտքը այլ ուսանողների և դասախոսների համար: Այս մասին հայտնել է համացանցային Khaama Press թերթը:
Պարբերականի տվյալներով` ակցիայի նախաձեռնողները արգելափակել են համալսարանի դարպասները, ինչպես նաև մի շարք փողոցներ, որոնք հարում են ուսումնական հաստատության շենքին:
Ակցիայի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:









































