Զիմբաբվեի 60-ամյա վարչապետ Մորգան Ցվանգիրաին երեկ ամուսնացել է: Նրա կինը` Էլիզաբեթ Մաչեկան, 35 տարեկան է: Նա երկիրը ղեկավարող կուսակցության բարձրաստիճան անձանցից մեկի դուստրն է:
Ամուսնությունը կայացել է, չնայած վարչապետի նախկին սիրեցյալի` Լոկարդիա Տեմպոյի բողոքներին: Նա հաղորդել է, որ արդեն վարչապետի քաղաքացիական կինն է և պահանջել կա՛մ արգելել պսակադրությունը, կամ էլ ամեն ամիս իրեն վճարել 15 հզ դոլար: Սակայն Գերագույն դատարանը նրա պահանջները մերժել է` նշելով, որ կինը հիմնավոր ապացույցներ չի ներկայացրել: Սակայն Տեմպոն դրանով չի հանգստացել և դատարանին ներկայացրել է մի տեսագրություն, որում երևում է, թե ինչպես են Ցվանգիրայի պատվիրակները փրկագին վճարում հարսնացուի համար: Հարսանիքից մի օր առաջ դատարանը բավարարել է կնոջ հայցը, և վարչապետը ստիպված ամուսնացել է քաղաքացիական ամուսնությամբ:
Ցվանգիրայի առաջին կինը` Սյուզանը, ում հետ նա ապրել է ավելի քան 30 տարի, զոհվել է 2009-ին ավտովթարի հետևանքով:











































