Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հանդիպել է Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զեբարիի հետ` քննարկելու համար սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու ուղիները:
Ջոլին նախարարների հետ քննարկել է Սիրիայից Իրաք տեղափոխված փախստականների վիճակը և այն միջոցառումները, որոնք Բաղդադը ձեռնարկում է փախստականների արժանապատիվ կյանքն ապահովելու համար:
Զեբարին հաղորդել է, որ Իրաքում ապաստան է գտել ավելի քան 20 հազար սիրիացի:
Այսօր Անջելինա Ջոլին կայցելի Դահուկայում գտնվող սիրիացի փախստականների ճամբար:
ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայից փախել և ապաստան է գտել ավելի քան 250 հազար մարդ:








































