«Արսենալ»-ն իր մարզաբազա է հրավիրել «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային՝ մասնակցելու մարզչական խորհրդակցությանը, որը կայանալու է դեկտեմբերի 19-ին` Լոնդոնում: Այդ մասին է տեղեկացնում El Mundo Deportivo-ն:
Իսպանիայում կարծում են, որ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նախատեսում է հանդիպել Գվարդիոլայի հետ, որպեսզի նրան աշխատանք առաջարկի ակումբում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն է հրապարկվել, որ «Արսենալ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Արսեն Վենգերին:









































