Սեպտեմբերի 15-ին աշխարհում նշվում է Ժողովրդավարության միջազգային օրը, որը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից:
Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օր հռչակելու մասին որոշումը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է 2007 թվականի նոյեմբերի 8-ին:
Այս կապակցությամբ ԵԽԽՎ-ը անհանգստություն է արտահայտել Եվրոպայում ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության նվազման պատճառով:
«Վեհաժողովը հավատում է, որ ժողովրդավարության ավանդական մոդելը, հանդիպելով նոր ձևերի, կփոխվի և այսօրվա ճգնաժամը կհանգեցնի նոր հնարավորությունների ի հայտ գալուն»,-նշվում է փաստաթղթում:
Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ երիտասարդ սերունդը ամենաշատն է տուժել ժողովրդավարության ինստիտուտների նկատմամբ վստահության ճգնաժամից:
«Երիտասարդները պետք է ավելի շատ ընդգրկված լինեն որոշումների ընդունման գործընթացում, ժողովրդավարական գործընթացներում և ավելի ծաղկուն, արադար հասարակության կազմավորման մեջ»,- ասվում է հայտարարության տեքստում:









































