Սեպտեմբերի 15-ին, ժամը 19.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 2 շենքի 15-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանների ներկայությամբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Խոհանոցում հայտնաբերվել է 1948 թ. ծնված Վ. Մուրադյանի դին:









































