Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, Լիբիան լքել է Քադաֆիի ուկրաինուհի բուժքույր, հայտնի Գալինա Կոլոտնիցկայան: Այս մասին մասնավորապես հաղորդում է ուկրաինական «5-րդ ալիքը»:
«Առաջին լրատվականը», ներկայացնելով Wikileaks-ում տպագրված փաստաթուղթը, գրել էր, որ Լիբիայի նախագահին մշտապես ուղեկցում է բժիշկների մի խումբ, որում առանցքային տեղ էր գրավում Գալինա Կոլոտնիցկայան, որը երբեք չէր հեռանում Քադաֆիի կողքից:
Սակայն հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոլոտնիցկայան լքել է Լիբիան` չհասցնելով նույնիսկ բանկից հանել իր աշխատավարձը:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Լիբիան լքել է նաև Քադաֆիի անձնական օդաչուն` Օդ Բիրգեր Յոհանսենը, որը վերադարձել է Նորվեգիա:








































