Այսօր ԱԺ նիստին ներկա էր 45 պատգամավոր: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բացման խոսքում նշեց, որ այսօր Սումգայիթի ջարդերի 23-րդ տարելիցն է: «Դա ցեղասպանություն էր, որով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր իրական դեմքը: Ցեղասպանությունները կկրկնվեն, քանի դեռ աշխարհը չի դատապարտել նրանց արարքը»,- ավելացրեց Հ. Աբրահամյանը:










































