Իրանական «Հարավային Պարս» գազամուղի 3 փուլի մշակումները կիրականացվեն մինչև իրանական օրացույցով ընթացիկ տարվա ավարտը (մեր օրացույցով` 2013-ի մարտի 20), ասել է Pars Oil and Gas Company նավթագազային ընկերության գործադիր տնօրեն Մուսա Սոուրին, այս մասին ուրբաթ հայտնել է Mehr-ը:
«15-րդ, 16-րդ և 12-րդ փուլերը կյանքի կկոչվեն մինչև տարեվերջ»,- ասել է Սոուրին:
Ըստ կանխատեսումների` կարտադրվի օրական 25 մլն խորանարդ մետր գազ, ավելացրել է նա:
Նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Գասեմին «Հարավային Պարսի» բոլոր նախագծերի վրա աշխատողներին հրահանգել է աշխատել շուրջօրյա՝ երեք հերթափոխով, որպեսզի հնարավորինս շուտ ավարտեն բոլոր փուլերի մշակումը, հատկապես` 12, 15, 16, 17 և 18:








































