1918թ. սեպտեմբերի 15-ին Բաքվի ազատագրումը հայ դաշնակներից անհրաժեշտ է նշել որպես մեծ տոն, կարծում է Ադրբեջանի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմուդովը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Նրա խոսքով՝ Բաքվի ազատագրումը Ադրբեջանի պատմության ամենահիշարժան ու մեծ իրադարձությունն է: Ազատագրման գործում մեծ դեր են խաղացել երկու ադրբեջանցի գեներալներ՝ Ալիագա Շիխիլինսկին ու Սամեդբեկ Մեհմանդարովը, կարծում է Մահմուդովը:
Ըստ Trend-ի՝ Բաքվի ազատագրումը թույլ տվեց, որ 1918թ. մայիսի 28-ին հռչակված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը Գյանջայից տեղափոխվի մայրաքաղաք Բաքու:








































