Նորությունը, իհարկե, դժվար զարմացնի, սակայն գիտնականները պարզել են, որ կարդալն օգտակար է ուղեղի համար, գրում է ամերիկյան Popsci պարբերականը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գրականության վերլուծական ընթերցանությունը և ուղղակի հաճույքի համար կարդալը ապահովում են նևրոլոգիական ծանրաբեռնվածության տարբեր տեսակները, որոնցից յուրաքանչյուրը օգտակար վարժանք է մարդկային ուղեղի համար:
Հետազոտություններն անցկացվել են ուղեղի կոգնիտիվ և նյարդային գործունեության ուսումնասիրությամբ զբաղվող Սթենֆորդի համալսարանի մասնագետների ղեկավարությամբ:
Ըստ այդմ՝ նշվում է, որ ապարատի օգնությամբ կարելի է ֆիքսել, թե ինչպես է ընթանում ընթերցանության ժամանակ ուղեղի արյան շրջանառությունը:
Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ հաճույքի համար ընթերցանությունից վերլուծական ընթերցանության անցում կատարելու դեպքում ուղեղի նյարդային գործունեությունը և արյան շրջանառությունը կտրուկ փոփոխության են ենթարկվում:









































