Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում ադրբեջանցի գործարար է սպանվել: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Դաղստանի Դերբենտ քաղաքում:
Տեղի սրճարաններից մեկից դուրս գալիս անհայտ անձինք կրակ են բացել ադրբեջանցի գործարար Ֆիրուզ Աղաևի և տեղի պատգամավորներից մեկի վրա: Ստացած վերքերից գործարարը տեղում մահացել է, իսկ պատգամավորը՝ ծանր վիրավորվել:
Հանցագործները կրակահերթ արձակելուց հետո «ՎԱԶ 2114» մակնիշի ավտոմեքենայով փախուստի են դիմել դեպքի վայրից: Նշվում է, որ Աղաևը Դաղստան էր ժամանել ծառայողական գործերով:









































