Wednesday, 17 06 2026
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար

Կոչ` ստեղծել «Ավետյանի ցուցակ». Վահե Ավետյանի քրոջ բաց նամակը

Վահե Ավետյանի քույր` Նվարդ Ավետյանը, բաց նամակով կոչ է անում ստեղծել Ավետյանի ցուցակ:

Սույն կոչը ուղղում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց։. Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս և նախկին բնակիչներս, այլևս չենք հանդուրժում Հայաստանում տիրող անօրինականության ու անպատժելիության մթնոլորտը։ Մենք կոչ են անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են այս խնդրով՝ միանալ մեր շարժմանը և պատասխանատվության կանչել Հայաստանի հանցագործ ու կաշառակեր տերերին։

Իմ եղբայրը՝ Վահե Ավետյանը մահացու ծեծի է ենթարկվել Հայաստանի մաֆիոզ օլիգարխ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, այսպես կոչված՝ Նեմեց Ռուբոյի անմիջական հրահանգով։ Ռեստորանի աշխատակիցների մի մեծ խումբ՝ Հայրապետյանի անձնական թիկնապահների հետ միասին մահացու ծեծի ենթարկեցին Վահե Ավետյանին 2012թ. հունիսի 17–ին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող Հարսնաքար ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում։

12 օր անց՝ 2012թ. հունիսի 29–ին, Երևանի հիվանդանոցներից մեկում, առանց գիտակցության գալու մահացավ ՊՆ Երևանի կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը։ Նա ընդամենը 32 տարեկան էր։

Սա ևս մեկ նախազգուշացում է, որ Հայաստանում պաշտպանված չէ մարդու հիմնարար իրավունքը՝ ապրելու իրավունքը։ Նման ողբերգությունները ստվեր են գցում երկրի Սահմանադրության վրա, որով Հայաստանի Հանրապտությունը հռչակված է որպես օրենքի պետություն։

Հայաստանի քաղաքացու և ՀՀ Զինված ուժերի սպայի դաժան ծեծը և դրան հետևած մահը երկրի քաղաքացիների շրջանում ստեղծել է հուսահատության ու անպաշտպանվածության մթնոլորտ և էլ ավելի խորացրել անվստահությունը իրենց հայրենիքի ապագայի նկատմամբ։

Տարբեր երկրներում մարդիկ խստագույնս դատապարտեցին այս դաժան սպանությունը, որը կազմակերպվել և իրականացվել էր Հայաստանում իշխանության գլուխ կանգնած մարդկանց կողմից։ Այժմ մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի իշխանությունները հետաքննություն կատարեն՝ բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու իրական մեղավորներին։

Սակայն, քանի դեռ Հայաստանում՝ կառավարության աջակցության ներքո իշխում են կաշառակեր ու հանցագործ օլիգարխները, որոնք անարգել շարունակում են իրենց հանցավոր գործունեությունը՝ առանց պատժից վախենալու, մենք պետք է մեր բողոքն ուղղենք Հայաստանն ու հայ ժողովրդին թալանող այդ քրեա–օլիգարխիկ պաշտոնյաների դեմ։

Մենք վստահ ենք, որ միջազգային հանրությունը կմիանա մեզ և իր հզոր աջակցությունը կբերի մեր խնդիրներին, այլապես տանջահար արված Հայաստանի ժողովուրդը ի վիճակի չի լինի միայնակ պայքարել այս հանցավոր ռեժիմը արմատախիլ անելու համար։

Հայաստանի զինված օլիգարխ առաջնորդները չեն երկյուղում հանցագործություններ կատարելուց, քանզի վստահ են, որ իրենք վեր են օրենքից, իրենք երկրի տերերն են, որոնք ճորտացրել են սեփական ժողովրդին և շարունակում են մնալ անպատիժ։
Տարիներ շարունակ հայաստանյան հանցագործ ղեկավարները, ներառյալ Նեմեց Ռուբոն, բացեիբաց սպառնացել են ֆիզիկապես «պատժել» լրագրողներին և բոլոր նրանց, ովքեր ձայն կբարձրացնեն իրենց դեմ։

Սակայն մեզ վախեցնելը հեշտ չէ։ Մենք պահանջում ենք Վահե Ավետյանի գործով հանրային դատավարություն կազմակերպել Հայաստանում և պատասխանատվության կանչել սպանության բոլոր մասնակիցներին։ Մենք քաջ տեղյակ ենք, որ Վահեի սպանությունը պատշաճորեն չի հետաքննվում և նրա փաստաբաններին չի տրամադրվում այն ամբողջական տեղեկատվությունը, որը նրանց անհրաժեշտ է գործը ամենայն ճշգրտությամբ դատավարության ներկայացնելու համար, քանի որ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է համագործակցել հետաքննության ընթացքին։

Հայաստանում որևէ մեկը չի վստահում դատական համակարգին և դա է պատճառը, որ մենք հայցում ենք միջազգային հանրության և ժողովրդավարական երկրների կառավարությունների միջամտությունը։ Մենք խնդրում ենք օգնել հայ ժողովրդին՝ պատժելու հայաստանյան օլիգարխ հանցագործներին, որոնք կամ ներգրավված են մարդու իրավունքների խախտումների մեջ, կամ հովանավորում են օրինախախտներին։

2012թ. հունիսին ԱՄՆ–ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից կազմված «Մագնիտսկու ցուցակը» սահմանում է մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ սանկցիաների կիրառում ոչ միայն Ռուսաստանում, այլև տարբեր երկրներում։

Մենք կոչ ենք անում ստեղծել նոր «Մագնիտսկու ցուցակ», որը կարող է կոչվել «Ավետյանի ցուցակ» և որը կնախատեսի սանկցիաներ՝ Հայաստանում մարդու իրավունքները խախտող պաշտոնյաների դեմ։

Մենք դեռևս աշխատում ենք այդ ցուցակի վրա և պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ–ի կառավարությունը, Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները և Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կոմիտեի Խորհրդարանական Վեհաժողովը ընդունի առաջարկությունը՝ կիրառել այլ երկիր մուտքի արգելք և անձնական հաշվեհամարների սառեցում Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ինչպես Վահե Ավետյանի մահվան, այնպես էլ Հայաստանում մարդու իրավունքների խախտումների համար։

Մենք պահանջում ենք Հայաստանում մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված հայ պաշտոնյաների երեխաների և բարեկամների նկատմամբ այլ երկրներ մուտքի արգելք։ Մենք պահանջում ենք սառեցնել Հայաստանի կառավարության այն պաշտոնյաների բարեկամների անձնական հաշվեհամարները, որոնք հայ ժողովրդից գողացած գումարները ապահովության համար փոխանցում են Եվրոպայի և Միացյալ Նահանգների տարբեր բանկեր կամ ներդրումներ կատարում արտասահմանում ձեռք բերված սեփականության մեջ։

Հայաստանի բոլոր օլիգարխ պաշտոնյաները և նրանց հանցագործ աջակիցները պետք է զրկվեն իրենց դիվանագիտական անձեռնմխելիությունից և արտասահման մեկնելու իրավունքից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում