Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի նախկին թիկնապահ Նիկոլայ Մելնիչենկոն պնդում է, որ իր մոտ ունի աուդիոձայնագրություններ, որոնք կարող են վկայել Յուլյա Տիմոշենկոյի՝ աղմկոտ սպանության մասնակից լինելու մասին, գրում է «Կոմերսանտը»:
Մելնիչենկոն Facebook-ի իր էջում հրապարակել է երկրի գլխավոր դատախազություն ուղարկած հայտարարությունը, որում հայտնել է, որ Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանության պատվիրատուն Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոն է, իսկ սպանության համար վճարել են Պյոտր Կիրիչենկոն և Յուլյա Տիմոշենկոն:
Պատգամավորը սպանվել էր Դոնեցկի օդանավակայանում: Սպանվել էին նաև նրա կինն ու թիկնապահներից մեկը: Սպանվածի որդին՝ Ռուսլան Շչերբանը, 2012 թվականի ապրիլին հայտնել էր, որ սպանությանը Տիմոշենկոյի ենթադրյալ մասնակցության մասին փաստաթղթերը հանձնել է քննչական մարմիններին: Մինչդեռ նախկին վարչապետի պաշտպանությունը հերքում է բոլոր մեղադրանքները:









































