Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 50 շենքի մի նկուղից հայտնաբերել են 28,1 գ կանեփանման չորացված զանգվածով 6 փաթեթ:
Նկուղի սեփականատեր Սամվել Ս.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Արտաշատ տանող մայրուղու հարևանությամբ գտնվող հողատարածքից և այն չորացրել է գործածելու նպատակով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:









































