Գյումրիի արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հեռանում է բավական մեծ պարտք թողնելով Սամվել Բալասանյանին: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետարանը 1 մլրդ դրամի պարտք ունի իր ենթակայության տակ գտնվող կառույցներին. աշխատակիցները մոտ երեք ամիս աշխատավարձ չեն ստացել: Առայժմ Վարդան Ղուկասյանը անջատել է բոլոր հեռախոսները: Իսկ քաղաքապետարանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը երեկ այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Այնպես որ, պարզ չէ, թե երբ և ինչպես է վճարվելու աշխատակիցների աշխատավարձը:








































