ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն քննադատել է ԱՄՆ դեսպանատների վրա հարձակումները:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները անթույլատրելի են ցանկացած պարագայում:
Այս շաբաթ Բենգազիում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման հետևանքով զոհվել է ԱՄՆ դեսպանը:
Ուրբաթ ոստիկանության հետ բախումների հետևանքով իսլամական երկրներում սպանվել է վեց մարդ. երեքը` Սուդանում, երկուսը` Թունիսում և մեկը` Եգիպտոսում:
Այս երկրների ցուցարարները փորձել են գրավել ամերիկյան դեսպանատները: Դիվանագետները չեն տուժել:
Բողոքի ակցիա է ընթացել նաև Պակիստանում, Իրաքում, Ինդոնեզիայում, Իսրայելում, Մարոկկոյում և այլ երկրներում:










































