Փետվարի 27-ին հարձակման է ենթարկվել Ռուսաստանում հայտնի Life News կայքի միկրոբլոգը Twitter-ում: Հիշեցնենք, որ այս կայքը ստեղծվել է ծագումով հայ Արամ Գաբրիելյանովի կողմից:
Հաքերները միկրոբլոգում հայտնել են, որ «մահացել է Լյուդմիլա Գուրչենկոն», ինչը մեծ աղմուկ և իրարանցում է առաջացրել վիրտուալ աշխարհում: Քիչ ավելի ուշ կայքի ղեկավարությունը հերքեց այդ լուրը` հայտնելով, որ տեղի է ունեցել հաքերական հարձակում կայքի միկրոբլոգի վրա: Գուրչենկոյի մահվան լուրը ստիպված է եղել հերքել նաև նրա ամուսինը` Սերգեյ Սենինը` հայտնելով այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին:









































