Բենղազիում ամերիկյան հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվածների մարմինները տեղափոխվել են Վաշինգթոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազա, սգո արարողությանը ներկա էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կայցելի ավիաբազա, որտեղ սպասում են լիբիական Բենղազի քաղաքում ամերիկացի դեսպան Քրիս Սթիվենսի և ևս երեք ամերիկացիների դիերով ինքնաթիռի ժամանմանը:
Հիշեցնեն,որ սեպտեմբրի 11-ին լիբիական Բենղազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսարանը հարձակման էր ենթարկվել, որի արդյունքում դիվանագիտական ներկայացուցչության 4 աշխատակից է զոհվել, այդ թվում նաև դեսպան Քրիս Սթիվենսը:








































