Մի խումբ ցուցարարներ փորձում են գրավել Եգիպտոսում Սինայի թերակղզում գտնվող ՄԱԿ խաղաղապահ առաքելության ճամբարը:
Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, որոշ տեղեկությունների համաձայն՝ ցուցարարները ճամբարի տարածքում հրդեհ են առաջացրել:
Հարձակումը ամերիկյան սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ է:
Նշենք, որ ավելի վաղ Կահիրեում ամերիկյան դեսպանատան մոտ 100 ցուցարար է ձերբակալվել:
Հաղորդվում է նաև 48 վիրավորված ոստիկանների մասին:
Հիշեցնենք, որ ամերիկայն «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը վիրավորել է մուսուլմանների զգացմունքները, և նրանք մի շարք քաղաքներում հարձակվել են ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:









































